Բարի օր Իրավական 

Դիանա Գասպարյանը՝ իր անվան հետ կապվող 18+ տեսանյութի առթիվ հարուցված քրգործի մասին

analitik.am

Ինչպես արդեն հայտնել ենք Էջմիածնի քաղաքապետի ընտրություններից առաջ քաղաքապետ Դիանա Գասպարյանի մասին համացանցում տարածված հայտնի տեսանյութերը համարվել են պոռնկագրական և այդ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ըստ ոստիկանության հայտնած տեղեկությունների Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «պոռնկագրական նյութեր կամ առարկաներ, այդ թվում՝ տպագիր հրատարակություններ, կինոյի և տեսաֆիլմերի նյութեր, պատկերներ կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաներ տարածելը, գովազդելը, իրացնելը, ինչպես նաև այդ նպատակով պատրաստելը»։

Analitik.am-ի հետ զրույցում Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն ասաց, որ քրեական գործի հարուցման մասին քննարկումներ չեն եղել. «Ինչքան գիտեմ՝ քրգործը հարուցվել է 6-րդ վարչության կողմից, ընդ որում՝ ինտերնետային հարթակի մոնիտորինգի հետևանքով»:

Գասպարյանը նշեց նաև, որ մանրամասներին ծանոթ չէ և այլ տեղեկություն հայտնել չի կարող:

Նույն շարքից