Ժամանակին Ադրբեջան կոչված խորհրդային հանրապետությունը ձևավորվել է երկու սուբյեկտների դաշնային հարաբերությունների ներքո։ Դրանք եղել են հայերը և մահմեդականները՝ որպես հավաքական ուժ։ Այն ժամանակ չկար ադրբեջանցի ազգ, այդ ազգը պաշտոնապես ի հայտ է եկել միայն 1936 թվականին։
Երկու տարբեր կարգավիճակներ ունեցող հայկական կազմավորումներ կային՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը։ Այսինքն՝ մենք պրակտիկորեն ունեցել ենք միութենական հանրապետության կազմում ամենաբարձր կարգավիճակը ՝ Նախիջևանի ինքնավար հանարապետություն և դրանից մի աստիճան ցածր՝ Լռենային Ղարաբաղի ինքնավար մարզը։ Մենք տեսանք, թե ինչպիսի ճակատագրի արժանացավ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը։
Մենք տեսել ենք, թե ինչպիսի՞ ճակատագրի են արժանացել այն ժողովուրդները, որոնք ունեին կարգավիճակ և վարչական կազմավորումներ։ Օրինակ,Կարմիր Քրդստանը, որը ժանանակին գոյություն է նունեցել և որին պետք է ինքնավարություն տրվեր, բայց Ադրբեջանը աշխարհի քարտեզից վերացրեց Կարմիր Քրդստանը։ Անխուսափելի է այն, որ Ադրբեջանին ապագայում արյունալի հակամարտություններ են սպասվում։ Կա առնվազն երեք-չորս ազգ, որոնց որքան էլ ֆիզիկապես ճնշել են, միևնույն է, նրանք չեն դարձել ադրբեջանցի։ Ադրբեջանում այսօր 600 հազար թալիշ է ապրում, ապրում են բազմաթիվ լեզգիներ, ավարներ։ Նա այդ ժողովուրդներին պետք է ինքնավարություն տրամադրի։ Ինչո՞ւ չի տրամադրում։ Չի կարելի ընդմիշտ ճնշել ազգային փոքրամասնություններին։ Իսկ ահա մեր հարցն իրենց հետ արդեն փակ է։ Մենք հետագայում կարող ենք ապրել որպես լավ հարևաններ, բայց ոչ՝ մեկ պետության կազմում։
Ադրբեջանցիները ֆիզիկապես ոչնչացնել հայերին՝ հայաթափելով և Հյուսիսային Արցախը, Սումգայիթը և Բաքուն, լայնածավալ պատերազմ սանձազերծել։ Հիմա մենք անկախ երկիր ենք, մենք նաև ապրիլյան պատերազմ ենք տեսել ։ Ի՞նչ է՝ անկախ երկիրը պետք է հրաժարվի՞ իր կարգավիճակից, անվտանգության երաշխիքներից և առաջնորդվի Ադրբեջանի քմահաճույքներո՞վ։ Սաֆարովին էլ դնեն Ղարաբաղի նահանգապե՞տ, ա՞յդ են ուզում։ Սա անհնար բան է։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը