ԱդեկվաԴ նախագծի հեղինակ Նարեկ Մալյանն իր ՖԲ էջում տեսանյութ է հրապարակել և գրել.
Այս մարդասպանին է պատրաստվում ներում շնորհել Նիկոլ Փաշինյանը:
19 տարեկան երեխային առանձնակի դաժանությամբ հոշոտած մարդասպանի խոստովանությունը:
Սա տեսանյութի մի քանի վայրկյանն է, ամբողջական տեսանյութը կհրապարակեմ երբ կստանամ սպանված երեխայի հարազատների թույլտվությունը:
Հիշեցնենք, որ համացանցում լուրեր էին տարածվել այն մասին, որ Մհեր Ենոքյանին ցանկանում են ներում շնորհել, իսկ սպանված Իոսիֆ Աղաջանովի հարազատներն էլ Analitik.am-ի հետ զրույցում դեմ էին արտահայտվել՝ մանրամասն ներկայացնելով, թե ինչի են նրանք կտրականապես դեմ նման որոշմանը: