Բարի օր Իրավական 

Պետությունը պետք է ապացուցի մարդու մեղավորությունը, այլ ոչ թե մարդն իր անմեղությունը. Անի Հովհաննիսյան

analitik.am

Analitik.am-ի հիմնադիր Անի Հովհաննիսյանն իր ՖԲ էջում գրում է.

«Այսօր ՀՀ ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ  գույքը համարվում է ապօրինի,  եթե մարդը չի կարողանում ապացուցել, որ գույքը ձեռք է բերել օրինական ճանապարհով: Նա նաև հավելեց, որ կառավարությունը քննարկում է առանց մեղադրական դատավճռի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու մեխանիզմը:

Այս հայտարարության հիմնական աբսուրդն այն է, որ ոչ թե մարդը պետք է ինչ-որ բան ապացուցի, կամ ոչ, այլ պետությունը պետք է ապացուցի, որ մարդը որևէ անօրինական բան է կատարել: Այս պարզ բանը չէին հասկանում նաև նախկին իշխանությունները: Մարդուն առաջադրվում էր և առաջադրվում է մեղադրանք և պահանջում են, որ մարդն ապացուցի, որ ինքն անմեղ է, օրենք չի խախտել, սակայն ոչ թե մարդը պետք է ապացուցի իր անմեղությունն, այլ պետությունը պետք է ապացուցի մարդու մեղավորությունը:

Ինչ վերաբերում է առանց դատավճռի բռնագանձում տարածելուն, սա երևի թե անհեթեթ է նույնիսկ մեկնաբանելը: Ի վերջո, մենք ժողովրդավարական, իրավական պետությո՞ւն ենք, թե՞ բարդակ...»

Նույն շարքից