Բարի օր 

Մեծ ախպերը հետևում է. Լավրովը կատակել է Գերմանիայի ԱԳ նախարարի մասին

analitik.am

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կատակով է պատասխանել Նիդերլանդների ԱԳ նախարար Ստեֆ Բլոկի հայտարարությանը, ով նշել էր, որ Մյունխենում իրենց բանակցությունները սկսվել են Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասի «վերահսկողությամբ»:

«Ես հենց նոր եմ վայրէջք կատարել: Սա իմ առաջին հանդիպումն է, և Հայկո Մաասը նայում է մեր ուղղությամբ»,-հայտարարել էր Նիդերլանդների արտգործնախարարը:

«Այո, մեծ ախպերը հետևում է»,-կատակել է Լավրովը:

Հիշեցնենք, որ այս օրերին ընթանում են Մյունխենի անվտանգության կոնֆերանսի աշխատանքները:

 

 

Նույն շարքից