Այսօր՝ փետրվարի 18-ին, խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը, խոսելով փետրվարի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունների մասին, հայտարարեց, որ Քաղաքացիական պայմանագիրը թեկնածուներ չէր առաջադրել, թեև ՔՊ-ից 7 թեկնածուներ ինքնաառաջադրվել էին: Նրանց մի մասը հաղթել է, մի մասը՝ պարտվել:
Ճեպազրույցի մյուս բանախոսը, Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն իր հերթին ասաց, որ ՔՊ-ականների պարտությունը նշանակում է, որ Հայաստանում փոփոխություններ են տեղի ունեցել և իշխանություններն ամեն ինչ ամեն տեղ իր վերահսկողության տակ չեն վերցնում, կարող են լինել այնպիսի դեպքեր, որ իշխանության թեկնածուն պարտվում է:
«Եթե ՔՊ-ն ցանկանար, բոլոր 24 համայնքներում թեկնածու կառաջադրեր և այդ թեկնածուները հավանաբար կհաղթեին: Բայց չենք ուզում քաղաքական դաշտ մոնոպոլիզացնել, ուզում ենք, որ հատկապես ՏԻՄ ընտրություններն ազատականացվեն»,-հավելեց Նազարյանը: