Բարի օր 

Սահմանադրական փոփոխություններ հնարավոր են. Արարատ Միրզոյան

Ես կիսանախագահական համակարգին վերադառնալու կողմնակից չեմ, կարծում եմ, որ պետք է շարունակել առաջ գնալ: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում ՀԱԿ առաջարկին:

Միրզոյանի խոսքերով, հիմա պետք է ամեն ինչ անել Հայաստանում խորհրդարանական համակարգի կայացման համար. «Իսկ Սահմանադրական փոփոխություններ հնարավոր են, սակայն, իմ կարծիքով, ոչ այնպիսի մասշտաբներով, որ երկրի կառավարման համակարգը փոխվի»:

ԱԺ նախագահը հաստատեց, որ իշխող ուժի օրակարգում Սահմանադարական փոփոխությունների հարցը կա. «Շրջանակն առայժմ հստակեցվում է: Բայց մենք այս ընթացքում տեսանք, որ կան բացեր, կան հարցեր, որոնք Սահմանադրությունը չի կարգավորում, հնարավոր են փակուղիներ: Պետք է այս ամեն ինչը ուսումնասիրվի»:

 

Նույն շարքից