Բարի օր 

Նման ցանկացած փորձ կկասեցվի՝ լինի ասֆալտին պառկեցնելով, թե՝ պատերին տալով. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Արդի քաղաքական շրջանը մեզանից յուրաքանչյուրի վրա դնում է առանձնահատուկ պատասխանատվություն՝ անկախ նրանից, թե պետական կառավարման համակարգում որ մասն է հեղափոխության կողմնակից եղել, դեմ եղել և այլն: Այսօր՝ փետրվարի 21-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը Հոկտեմբերյան հեղափոխությունը չէ, որտեղ հաղթողները պատերի տակ գնդակահարում էին պարտվողներին կամ պայմանական ասած՝ բաժանվում էին սպիտակների և կարմիրների. «Մեր դեպքում՝ սևերի և սպիտակների: Սա սիրո ու համերաշխության հեղափոխություն է, յուրաքանչյուրը նոր արժեքային համակարգը որդեգրելու շանս պետք է ունենա, սակայն հակառակի շանսը որևէ մեկը չպետք է ունենա, նախահեղափոխական արժեքները վերականգնվելու շանս չունեն: Նման ցանկացած փորձ կկասեցվի՝ լինի դա ասֆալտին պառկեցնելով, պատերին տալով, թե այլ, իհարկե, օրինական միջոցներով»:

Նույն շարքից