Բարի օր 

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն արևմտյան նախագիծ է. Ռուս պատգամավոր

ՌԴ Պետդումայի պատգամավոր Միխաիլ Եմելյանովը կարծիք է հայտնել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանության են բերել արևմտյան ուժերը: Այս մասին գրում է Ռուսարմինֆոն:

«Եթե նույնիսկ Փաշինյանը չի ձեռնարկում հակառուսական քայլեր, օրինակ չի պնդում, որ Գյումրիի ռազմական բազան պետք է դուրս գա, ձեռնարկվում են քայլեր հայ հասարակության շրջանում Ռուսաստանի նկատմամբ ոչ լոյալ վերաբերունք ձևավորելու համար: Խոսքը վերաբերում է նրան, թե ինչ է դասավանդվում համալսարաններում, փոխվում է կոնկրետ լրատվամիջոցների հաղորդած ինֆորմացիան: Դրա համար ակնհայտ է, որ Փաշինյանն արևմտյան նախագիծ է: Դրա մասին է վկայում նաև այն, թե ինչպես նա վարվեց բացահայտ ռուսամետ գործիչների հետ»,-հայտարարել է պատգամավորը:

 

 

 

 

 

Նույն շարքից