Բարի օր Իրավական 

Նարեկ Մալյանի հետ կապված միջադեպի գործով Դավիթ Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել

analitik.am

Ամիրյան փողոցում Նարեկ Մալյանի հետ տեղի ունեցած միջադեպի գործով, բացի տուժող ճանաչված Նարեկ Մալյանից,  հարցաքննվել են նաև  «Ռեստարտ» խմբի անդամներ Դավիթ Պետրոսյանն ու Դավիթ Սիմոնյանը։ Վերջիններիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Հիշեցնենք, որ միջադեպից հետո Նարեկ Մալյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ հայտնելով, որ իր տան մոտ հարձակման է ենթարկվել, Ռեստարտ խմբի տղաները փորձել են առևանգել իրեն: Ավելի ուշ հայտարարությամբ հանդես եկան նաև խմբի անդամները, ովքեր խոստովանեցին միջադեպի փաստը՝ հայտնելով, որ ցանկացել են Մալյանին աղբամանը գցել: Դրանից հետո նաև տեսանյութ հրապարակվեց, թե ինչպես են խմբի անդամները Մալյանի ձեռքերն ու ոտքերը բռնած ինչ-որ տեղ տանում: Տեսանյութում երևում էր նաև, թե ինչպես է մի քանի հոգի նկարահանում այդ ամենը:

Հավելենք, որ միջադեպով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ ՔՕ 258–րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝  մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը։

Նույն շարքից