Վերլուծական Քաղաքականություն Ֆեյսբուք 

Արցախի Հանրապետությունը միշտ եղել է բանակցային կողմ, դա փաստ է. Տիգրան Քոթանջյան

analitik.am

Նախկինում իրենց իսկ արված հայտարարություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս նշել են ԼՂ-ի բանակցային սեղանին վերադառնալու անհրաժեշտության մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն 2019 թ-ի մարտի 9-ին հայտարարություն են տարածել Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի սպասվող հանդիպման մասին: Այդ հայտարարության մեջ նրանք կոչ են արել ձեռնպահ մնալ հայտարարություններից եւ գործողություններից, որոնք ենթադրում են իրավիճակի էական փոփոխություններ տեղերում, որոնք նախապայմաններ են սահմանում ապագա բանակցությունների համար, պահանջում են ձեւաչափի միակողմանի փոփոխություն՝ առանց մյուս կողմի համաձայնության կամ ռազմական գործողությունները վերսկսելու պատրաստակամություն են պարունակում:

ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը ի պատասխան, կցանկանայի հիշեցնել և հստակ ֆիքսել, որ Արցախը միշտ եղել է հակամարտության կողմ և ուղիղ մասնակցություն է ունեցել բանակցություններին 1992-1993 թ-ին, այդ ժամանակ Բաքուն ուղիղ Ստեփանակերտի հետ էր բանակցություններ վարում, իսկ 1994թ -ին Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի խորհրդարանների ղեկավարները ստորագրել են արձանագրություններ, ըստ որի համաձայնություն է ձեռք բերվել կրակի դադարեցման վերաբերյալ, իսկ 1995թ-ին փետրվարի 4-ին ստորագրվել է եռակողմանի համաձայնագիր հրադադարի ռեժիմ ամրապնդման վերաբերյալ: Հարկ է նաև ֆիքսել, որ այդ եռակողմանի համաձայնագրերը անժամկետ են: 1995 թվականի մարտի 31-ի ԵԱՀԿ ավագների խորհրդի փաստաթղթում ԼՂ-ն նշվել է որպես հակամարտության կողմ և այդ փաստաթղթում ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահներ վերահաստատել են նախկինում իրենց ընդունած որոշումը, ըստ որի ԼԵՂՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ԵՎՍ ՊԵՏՔ Է ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱ ԱՄԲՈՂՋ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ: Այնուհետև հետագայում ամեն անգամ, երբ տեղի էին ունեցել ՀՀ և Ադրբեջյանի նախագահների հանդիպումները, միշտ և' ՀՀ նախագահը, և' ԵԱՀԿ Մինսկի համանախագահները այցելել են Ստեփանակերտ և քննարկել Արցախի իշխանությունների հետ ողջ բանակցային պրոցեսը, այսինքն՝ Ստեփանակերտը միշտ որոշակի ձևաչափով ներգրավված եղել է բանակցային պրոցեսում, բայց Բաքվի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով այդ ներգրավվածությունը չի եղել ուղղակի, որի պատճառով էլ շոշափելի արդյունքներ մինչ օրս չի տվել բանակցային պրոցեսը:

Ուստի Արցախի Հանրապետությունը միշտ եղել է բանակցային կողմ, դա փաստ է։

Հետևաբար՝ Արցախի հանրապետության վերադարձը բանակցային սեղանին, և բանակցություններին ուղղակի մասնակցությունը չի հանդիսանում բանակցային ձեւաչափի փոփոխություն կամ նախապայման: Այլ հակառակը՝ հանդիսանում է ի սկզբանե գոյություն ունեցող եռակողմ բանակցային գործունունեության խափանված պրոցեսի ապաքինում:

Նշեմ նաև, որ նախկինում իրենց իսկ արված հայտարարություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս նշել են որոշակի փուլում ԼՂ-ի բանակցային սեղանին վերադառնալու անհրաժեշտության մասին:

Որպես օրինակ հիշեցնեմ 2016 թ ապրիլի 9-ին ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը արված հետևյալ հայտարարությունը՝

"Мы неоднократно говорили, что на определенном этапе Карабах должен вернуться за стол переговоров, в которых раньше не участвовал. Мы исходим из того, что заключение рамочной договоренности, предшествующей переходу к подготовке мирного соглашения, могло бы стать отправной точкой (для участия Карабаха в переговорах)"—заявил сопредседатель Минской группы по карабахскому урегулированию от РФ Игорь Попов

 

Հ.Գ. Օգտակար հղումներ՝
1) https://haqqinaz.com/karabaxskij-konflikt-istoki-konflikta…/
2) https://www.osce.org/documents/16260?download=true
3) https://ria.ru/20160409/1406359729.html…

Քոթանջյան Տիգրան

Նույն շարքից