Բարի օր Իրավական 

Ոստիկանությունը հրապարակել է օրենքով գող Աստրախանցի Հայկոյին բերման ենթարկելու տեսանյութը

analitik.am

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, մարտի 18-ին, ժամը 18։30-ի սահմաններում, զենք և զինամթերք պահելու կասկածանքով, Ծիծեռնակաբերդի խճուղուց ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 36-ամյա Հայկ Սարգսյանին։

Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է առանց գործարանային համարանիշի «Դեռինգեր» ատրճանակ՝ 3 փամփուշտով։

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։

Հայկ Սարգսյանը ձերբակալվել է։

Քննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Նույն շարքից