Բարի օր Իրավական 

Գագիկ Ծառուկյանի անվտանգության նախկին պետ Էդուարդ Բաբայանի գործով նիստը մեկնարկեց

analitik.am

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անվտանգության նախկին պետ, ՀՀ ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով դատական նիստը։

Նիստն ընթանում է դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ:

Նիստի մեկնարկեց առաջ լրագրողների հետ զրույցում պատգամավորը հայտարարել է, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Բաբայանը մեղադրվում է Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ: Նշենք, որ Հարությունովն ավելի ուշ հայտարարել էր, որ ծեծի չի ենթարկվել: Այսօր նա դատական նիստի ժամանակ ասաց, որ տուժող չի համարում իրեն: Նիստի ժամանակ Բաբայանն իր հերթին կրկնեց լրագրողների հետ զրույցում ասածը, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Նույն շարքից