Բարի օր 

Մեզանից յուրաքանչյուրն ինքն է պատասխանատու իր գործողությունների համար. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Ֆինանսական հարաբերություններում և ոչ միայն, ամենակարևոր արձանագրումը հետևյալն է, որ ամեն մարդ ի վերջո ինքն է պատասխանատու իր գործողությունների հետևանքների համար: Ցավոք, սա Հայաստանում շատ դեպքերում արձանագրված չէ: Ես այսօր նամակներ եմ ստանում, որ ինչ-որ մեկն օրինակ մարդ է սպանել, բայց իր ընտանիքը սոցիալական խնդիրներ ունի և այլն: Բա այդ մարդն իր արարքից առաջ չի մտածե՞լ իր արարքների մասին: Այսօր՝ մարտի 21-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքերով, անընդունելի է, երբ մարդը փորձում է իր արածների համար պատասխանատվությունը դնել ուրիշի վրա. «Մեզանից յուրաքանչյուրն ինքն է պատասխանատու իր գործողությունների համար: Սա հաճախ մեկնաբանվում է, թե կառավարությունը մենակ է թողնում քաղաքացիներին: Դա այդպես չէ: Ուղղակի կառավարությունն ուզում է երկխոսություն ունենալ, որպեսզի մենք միմյանց համար հնարավորինս քիչ վատ իրավիճակներ ստեղծենք, հետո մեկս մյուսի վրա գցենք, թե ով է իրավիճակի պատասխանատուն»:

Այս մասին վարչապետ Փաշինյանը խոսեց վարկերի մասին քննարկման ժամանակ, երբ պարզվեց, որ Հայաստանում վարկեր են տրվում, որոնց տոկոսը կազմում է 100 տոկոսից ավելի, ու քաղաքացիներն օգտվում են դրանցից:

Նույն շարքից