Բարի օր 

Հայտնի է, թե երբ է մեկնարկելու Փաշինյան-Ալիև հանդիպումը և որքան է տևելու

analitik.am

Վիեննայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով ժամը 14:00-ին: Այս մասին հայտնում է Ազատությունը:

Վիեննայում արարողակարգով հանդիպման տևողությունը սահմանված է երկու ժամ:

Ռադիոկայանը հայտնում է, որ Վիեննայում են նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և գործող նախագահի անձնական ներկայացուցիչը: Նախ հանդիպում է լինելու ընդլայնված կազմով, ապա  երկու ղեկավարներն առանձնազրույց կունենան:

 

Նույն շարքից