Բարի օր 

Բանակցությունից առաջ թողնում է մեզ բոբիկ․ Անուշ Սեդրակյանը Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

analitik.am

Այսօր՝ մարտի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերլուծաբան Նարինե Դիլբարյանը նշեց, որ Արցախի բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելը չի կարող ստեղծել նոր փուլ, քանի որ  առկա երեք սկզբունքները և վեց կետերը պարզ չեն, պարզաբանումներ չկան և հետևաբար մեկնաբանություններ չենք կարող անել դրա վերաբերյալ։ Իր կարծիքով, օրակարգը կլինի քննարկում, եթե քննարկվի մադրիդյան կետերի պարզաբանումների մասին, իսկ դրանից հետո միայն Արցախը բանակցային սեղանի շուրջ բերելը պետք է լինի օրակարգի քննարկման գլխավոր թեման։

«Եթե վարչապետ Փաշինյանը խոսել է Արցախին բանակցային գործընթացում ներգրավելու մասին Հայաստանում և Արցախում, կցանկանամ, որ այդ թեմայի մասին խոսի նաև Ալիևի հետ քննարկման ժամանակ, իսկ Ալիևը թե ինչ օրակարգ ունի, հայտնի չէ»,-նշում է վերլուծաբանը։

Ըստ նրա, Փաշինյանի ԱԺ-ում խոսելու ընթացքում հայտարարեց այն մասին, որ Ռուսաստանը չի աջակցում ՀՀ-ին։

«Փաշինյանը որպես միայնակ հպարտ քաղաքացի է գնում հանդիպման՝ առանց այն հանրության հետ քննարկման և առանց հանրության տեսլական ունենալու, ցավոք, այդ բարձրաձայնումը չեղավ ու ցավալի է, որ նշվում է միայն, որ վարչապետը գնաց Վիեննա, այլ ոչ թե Ալիևի հետ հանդիպման»,-նշեց քաղաքագետը։

«Բանակցությունից առաջ թողնում է մեզ բոբիկ, թե ինչու է այդ միսիան իր վրա վերցրել, և սա այն հանդիպումը չէ, որ կարելի էր միայնակ որոշում ընդունել»,-ավելացրեց Անուշ Սեդրակյանը։

 

 

 

Նույն շարքից