Բարի օր 

ՌԴ ԱԳՆ-ն՝ ԱՄՆ-ում Դավիթ Տոնոյանի հայտարարությունների մասին

analitik.am

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ-ում ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունները:

«Ես չեմ կարող գնահատական տալ կոնկրետ հայտարարությունների: Ես կարող եմ հաստատել Ռուսաստանի հավատարմությունը հարցի խաղաղ կարգավորմանը: Անշուշտ նախապատվություն տրվում է կողմերի միջև պայմանավորվածություններին, և եթե կան հարցեր, որոնց մասով կողմերի դիրքորոշումները մոտ են, մենք դա ողջունում ենք: Եթե դրա համար անհրաժեշտ է միջնորդների օգնությունը, մենք, անկասկած, մեր պարտականությունների շրջանակներում պատրաստ ենք օգնել: Կոնկրետ հայտարարությունները մեկնաբանելու իմաստ, իմ կարծիքով չկա»,-ասել է Զախարովան:

 

Նույն շարքից