Իրավական 

Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 9-ին կխոսի

analitik.am

Այսօր ավարտեցինք բողոքների ներկայացման գործընթացը, նիստը կշարունակվի ապրիլի 9-ին, ժամը 14:30-ին: Այդ օրն էլ կլինեն պատասխաններն ու ռեպլիկները: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը:

Օրբելյանը նշեց, որ բողոքի քննությունը չի ավարտվել, ներկայացնելն է ավարտվել, առարկությունների փուլը դեռ առջևում է:

ՀՀ երկրորդ նախագահը մասնակցել է դատական նիստին, չի խոսել, ակնկալվում է, որ կխոսի ապրիլի 9-ին:

Այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը քննում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի, ինչպես նաև մեղադրող կողմի ներկայացրած բողոքները:

Նույն շարքից