Բարի օր Իրավական 

Ռոբերտ Քոչարյանը ելույթ է ունեցել. Վճռի հրապարակման օրն ու ժամը հայտնի է

analitik.am

Որոշումը կայացվելու է վաղը ժամը 12:30-ին: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը քննում էր ինչպես պաշտպանների, այնպես էլ մեղադրող կողմի բողոքները: Եթե մեղադրող կողմը, գոհ լինելով առաջին ատյանի դատարանի վճռից, համաձայն չէ դրա որոշ կետերի հետ, պաշտպանական կողմը պահանջում է բեկանել վճիռը և փոխել Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը:

Ալումյանը նշեց, որ այսօրվա նիստին երկրորդ նախագահը ելույթ է ունեցել՝ շատ երկար ու մանրամասն, նկարագրել է իրադարձությունները:

Փաստաբանը նշեց, որ կարող է մանրամասն ներկայացնել ելույթը, սակայն դա կրկնություն կլինի, քանի որ դրա բովանդակությունը մաս առ մաս տարբեր առիթներով ներկայացվել է:

«Այսօր դատարանում չի ասվել մի բան, որը չի հնչել նախկինում, սակայն այն պետք է հնչեցվեր, քանի որ այս դատարանը չեր լսել այն»,- հավելեց Ալումյանը:

 

Նույն շարքից