Բարի օր Իրավական 

Դավիթ Սանասարյանը ներգրավվել է որպես կասկածյալ. նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել

analitik.am

ՊՎԾ աշխատակիցներին վերաբերող քրեական գործով  ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ներգրավվել է որպես կասկածյալ: Նրա նկատմամբ  խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:

ԱԱԾ մամուլի կենտրոնից ոչ հերքել են, ոչ հաստատել վերոնշյալը՝ խոստանալով ավելի ուշ պատասխանել։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել  ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերևույթ ապօրինի միջամտելու և օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու դեպքերի առթիվ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

pastinfo.am

 

Նույն շարքից