Բարի օր Իրավական 

Մինչ հեղափոխությունն էլ իմ ու դատախազության նկատմամբ ճնշում չի եղել. Գլխավոր դատախազ

analitik.am

Հեղափոխությունից հետո մենք ունենք շատ ավելի ակտիվ, կառուպցիայի նկատմամբ ավելի անհանդուրժող քաղաքացի: Զուտ թվային ցուցանիշները վկայում են քաղաքացիների նախաձեռնողականության մասին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ում խոսքերով, քաղաքացիները բարձրաձայնում են նաև իրենց փոքրիկ կոլեկտիվում եղած անհանդուրժելի երևույթի մասին:

Դավթյանը նշել է, որ իր նկատմամբ, դատախազության համակարգի նկատմամբ ճնշումներ չեն եղել մինչև հեղափոխությունը ևս:

Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչու է հեղափոխությունից հետո մեղադրանք առաջադրվել Միհրան Պողոսյանին, Գլխավոր դատախազն ասել է, որ քրեական գործով որոշումներ կայացնելու հիքերը գործում առկա փաստական հիմքերն են: Ի հայտ են եկել նոր հանգամանքներ, նոր տեղեկություններ, հարուցվել  քրեական գործ, որի ընթացքում ձեռք են բերվել նոր հանգամանքներ, որոնց արդյունքում նոր որոշում է կայացվել. «Նախկինում չի եղել ճնշում, որոշումները պայմանավորված են եղել բացառապես փաստական տվյալներով: Դա այդպես է նաև հիմա»:

Նույն շարքից