Բարի օր 

Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունից հետո Էդմոն Մարուքյանը գիշերները չի քնում, սարսափած է

analitik.am

Երեկվանից սարսափած եմ, ամբողջ գիշեր չեմ քնել, չգիտեմ ոնց ենք անելու: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց Էդմոն Մարուքյանը՝ արձագանքելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը:

Ավելի վաղ Քոչարյանը հայտարարել էր, որ միանալու է իշխանության դեմ պայքարող ուժերին:

Մարուքյանը նշեց, որ այսօր Հայաստանում կա ընդդիմություն, կա իշխանություն և կա բավականին սուր հակադրություն. «Իսկ թե ինչ կոնտեքստում ենք պայքարը պատկերացնում, կարող եմ ասել, որ Հայաստանում տարբեր ուժեր կան, որոնք տարբեր տեսլականներ ունեն: Լուսավոր Հայաստան կուսակցությունը, մեր հետևորդները չենք պայքարում չնստելու համար: Իսկ Հայաստանում այսօր մարդիկ կան, որոնք քաղաքականության մեջ են, որ չնստեն: Ցանկացած մարդ իրավունք ունի քաղաքականությամբ զբաղվելու»:

Մարուքյանը բացառեց «Հին Հայաստանի« գործիչների հետ որևէ առնչություն. «Մենք նոր սերնդի քաղաքական միավոր ենք: Մենք 21-րդ դարի կրթություն ստացած մարդ ենք, ինչպե՞ս կարող ենք գտնել 60-70 տարեկան մարդու, ասենք, որ նա մեզ կփրկի, ո՞նց եք պատկերացնում»:

 

Նույն շարքից