Բարի օր Իրավական 

Ինձ համար ամեն ինչ պարզ է. Քոչարյանի որդին դատարանում է

Գոնե ինձ համար ամեն ինչ պարզ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ խոսելով այն մասին, թե ինչ կասի իր հորն առաջադրված մեղադրանքների մասին:

Կրտսեր Քոչարյանը հույս է հայտնել, որ հորն ազատ կարձակեն:

Լևոն Քոչարյանը համաձայն է հոր հետ, որ մեղադրանքներ կապ չունեն երկրորդ նախագահի հետ: իսկ ինչ վերաբերում է 2008 թվականի իրադարձություններին՝ Քոչարյանն ասաց, որ նախ պետք է հասկանալ, թե ով է այդ սպանությունները կազմակերպել, ով է մեղավոր, ինչից հետո մեղավորները պատասխան կտան:

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ մեկնարկեց Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:

 

Նույն շարքից