Բարի օր Իրավական 

Արմեն Թավադյանը և մնացած բերման ենթարկված անձինք արդեն դուրս են եկել ոստիկանության բաժնից

analitik.am

Analitik.am-ի տեղեկություններով, ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի անցկացված ակցիայից հետո Ոստիկանության Նոր Նորքի բաժին անձինք  բերման են ենթարկվել Վարդգես Գասպարիի հանցագործության մասին տրված հաղորդման հիման վրա: Մեր աղբյուրները մեզ հայտնեցին, որ այս պահի դրությամբ  բերման ենթարկված անձինք՝ այդ թվում  TV 5 հեռուստաալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը, դուրս են եկել ոստիկանության բաժնից: Ընթանում է նախաքննություն:

Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի եւ Ավանի նստավայրի բակում ի աջակցություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անցկացված բողոքի ակցիայից հետո  մի քանի հոգու բերման են ենթարկել Ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Նույն շարքից