Բարի օր Իրավական 

Արցախի նախագահներն ուզում են Քոչարյանի գործով նիստին ներկայանալ ուրբաթ օրը, բայց խնդիրներ կան

analitik.am

Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանն անձնական երաշխավորություն են ներկայացել Ռոբերտ Քոչարյանի ազատության համար:

Այսօր՝ մայիսի 15-ին, երկրորդ նախագահի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստի ժամանակ վերջինիս պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը, դիմելով դատարանին ասաց՝ հաշվի առնելով այն, որ երաշխավորություն ներկայացնողներից մեկը գործող նախագահն է ու աշխատանքային գրաֆիկի հետ կապված հարցեր կան, խնդրվում է հնարավորություն ստեղծել դատարանի կողմից, որպեսզի նրանք դատարան ներկայանան ուրբաթ օրը, օրվա երրորդ կեսին. «Իսկ եթե դա հնարավոր չի լինի, կխնդրեմ հնարավորություն տալ հեռակապի միջոցով կազմակերպել գործընթացը»:

Դատավոր Դավիթ Գրիգորյանն ասաց, որ հեռակապի միջոցով հնարավորություն չի լինի նրանց նախազգուշացնել. «Անձը պետք է անպայման ներկա լինի իրավունքներն ու պարտականությունները լսելու համար, որից հետո նա պետք է վերահաստատի իր ստորագրությամբ նախատեսվող քրեական պատասխանատվության նախազգուշացման մասին»:

Ինչ վերաբերում է ժամկետներին, դատավորն ասաց, որ կալանքի ժամկետը լրանում է մայիսի 19-ին, կիրակի օրը. «Շաբաթ ու կիրակի օրերին դատական նիստի կազմակերպումը քիչ հավանական է: Իսկ մայիսի 17-ն այն օրն է, որին հաջորդում են ոչ աշխատանքյաին օրեր»:

Բանավեճին միջամտեց նաև Քոչարյանը, ում ասվածը չհասկացվեց:

Դատարանը գնաց ընդմիջման, որի ընթացքում փորձ պետք է արվեր ճշտել՝ հնարավոր է արդյո՞ք շաբաթ օրը նիստ հրավիրել:

Ընդմիջումից հետո դատավորը նշեց, որ լավ կլինի, եթե նախագահները ներկայանան վաղը:

Քոչարյանի պաշտպանները հայտարարեցին, որ կփորձեն այսօրվա ընթացքում ճշտել՝ կարող են արդյո՞ք նախագահները ներկայանալ վաղը:

Նույն շարքից