Բարի օր Իրավական 

Մարտի 1-ի 10 զոհերից առնվազն 7-ը չի եղել ոստիկանության կամ բանակի կողմից. Ռոբերտ Քոչարյան

analitik.am

Մեզ նաև հայտնի չէ արդյո՞ք կան քրեական գործեր հարուցված այդ որոշ մարդկանց նկատմամբ, կա՞ն ձերբակալվածներ, կան արդյո՞ք գործողություններ այդ որոշ մարդկանց գտնելու ուղղությամբ: Քրեական գործում այդ մասով որևէ բան չի ասվում: Ես կարող եմ ենթադրություններ անել: Այս մասին Երևան քաղաքի ընդհանոր իրավասության դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով մեղադրանքի այն դրվագի մասին, թե իշխանությունը պահելու համար ներգրավվել են նաև Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի որոշ անձինքն, ովքեր իրենց թիկնազորի անդամներից կամ վստահելի մարդկանցից, այդ թվում հանցավոր հեղինակություն ունեցող անձանցից, ստեղծել են խմբեր, որոնց ապօրինի զինել են տարբեր հրազեններով և նրանց ներգրավել են մարտի 1-2-ին Երևանի տարբեր փողոցներում քաղաքացիների դեմ գործողություններին:

Ավելի վաղ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը նշել էր, որ այդ որոշ անձանց անունները չի նշվում, չի նշվում նաև, թե ում կողմից են այդ որոշ անձինք նեգրավվել:

Քոչարյանը նշեց, որ քրեական գործում 10 մարդու սպանության մասին խոսք չկա. «Այս դրվագն այսպես անորոշ ձևով մտցրել են մարդկանց ուղեղը մտցնելու համար, թե կարող է այդ սպանությունները կատարված լինեն մերձավոր անձանց, և այլն, և այլն, և այլն: Մարդկանց ինքնագիտակցության մեջ այդ թույնը մտցնելու նպատակով են արել: Այլ որևէ հիմնավորում չկա, թե ինչու է այս դրվագը մտցվել մեղադրանքի մեջ»:

Նախագահը նշեց, որ առնվազն 7 մարդու սպանությունն արվել է այդ անձանց կողմից, այլ ոչ թե ոստիկանության կամ բանակի կողմից:

Նույն շարքից