Բարի օր Իրավական 

Քոչարյանի գործով այսօրվա նիստը խիստ տարբերվելու է նախորդներից

analitik.am

Այսօր՝ մայիսի 16-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, շարունակվելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը:

Ինչպես նախորդ երեք օրերին, այնպես էլ այսօր, դատարնի մոտ արդեն մարդաշատ է: Այստեղ ակցիա են անում ինչպես Քոչարյանի կողմնակիցները, այնպես էլ նրա դեմ պայքարողները:

Նշենք, որ այսօրվա դատական նիստը կարող է տարբերվել նախորդ օրերի նիստերից: Այսօր նիստին կարող են մասնակցել Արցախի նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, ովքեր անձնական երաշխավորություն են ներկայացրել Քոչարյանի ազատության համար:

Բացի դրանից, ակնկալվում է, որ այսօր ելույթ կունենա նաև նախագահը:

 

Նույն շարքից