Ես մեկ ժամից ավել քննիչին սպասել եմ, թե երբ է թուղթը բերելու, որ ինձ կալանավորեն: Այս մասին դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցի հարցի քննությունը: Այս պահին ելույթ է ունենում պաշտպաններից Արամ Օրբելյանը, ով պնդում է, որ կալանավորման համար հիմքեր չկան:
Օրբելյանը ելույթում իր միտքը ավելի հասկանալի դարձնելու համար ցանկություն հայտնեց անեկդոտ պատմել, սակայն դատարանը մերժեց: Չնայած Օրբելյանի խնդրանքին, դատարանը ցանկություն չհայտնեց լսել որևէ անեկդոտ կամ պատմություն՝ հավելելով, որ այդ ելույթն ինքն արդեն լսել է պաշտպան Հայկ Ալումյանի կողմից։
Բանավեճին միջամտեց նախագահ Քոչարյանը՝ հայտարարելով, որ ստիպված են դա անում, քանի որ կան մարդիկ, որոնց պետք է 15 անգամ ասել, որ մտնի, մեկ ա չի մտնի: