Բարի օր Իրավական 

Որտեղի՞ց պետք է նախագահն իմանար, որ Սիլվա Շիրխանյանն ընկերություն է վաճառում. Ռոբերտ Քոչարյանը շփոթեց ազգանունը

analitik.am

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը:

Նիստի ժամանակ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը, խոսելով կաշառքի մասով մեղադրանքի մասին, հայտարարեց, որ մեղադրանքն առաջադրելուց հետո հայտարարություն են տարածել, որ առաջադրվել է նոր մեղադրանք, որը կապված է Սիլվա Համբարձումյանի կողմից կաշառք տալու հանգամանքով. «Դրանից հետո զանգ եմ ստանում տիկին Սիլվայից, ով ասում է, որ ինքը կաշառք չի տվել ու տարակուսանք է հայտնում, թե ինչու ենք մենք իր անունը շոշափում»:

«Քե՞զ ա զանգում»,-ընդհատելով պաշտպանին հարցրեց Քոչարյանը:

«Հա հա, ինձ է զանգում: Ասում է՝ ինչի ենք իր անունը շոշափում: Նա ասաց, որ կաշառք չի տվել»,-հավելեց Օրբալյանը:

Քոչարյանն իր հերթին նշեց, որ Համբարձումյանն ասում է, թե դա կաշառք չէ, նվիրատվություն է. «Մի անգամ ասում է նախագահին է տվել, մի անգամ ասում է՝ աշխատակազմին: Կաշառքը տալիս են ինչ-որ բանի համար: Այն ժամանակ, երբ ես նախագահ էի, գործադիրի հետ կապ չունեի, գործառույթ չունեի: Նա չի ասում, որ դա տվել է, որպեսզի ինչ-որ մեկը լավություն անի, նա ասում է, որ տվել է, որպեսզի չխանգարեն: Թե ինչից է եզրակացրել, որ խանգարելու են, պարզ չէ: Փաստ չկա, որ մինչ այդ իրեն խանգարել են: Հասկանալի չէ, թե որտեղից պիտի նախագահն  իմանար, որ Սիլվա Շիրխանյանն ինչ-որ ընկերություն է ծախում»։

Այստեղ Ռոբերտ Քոչարյանը շփոթեց Սիլվա Համբարձումյանի ազգանունն՝ անվանելով նրան Սիլվա Շիրխանյան:

Այնուհետև Քոչարյանը շարունակեց՝ նշելով, որ դա նախագահը չէր կարող իմանալ․ «Այս ամենն ինչ-որ աբսուրդի է նման: Ինքս ինձ հարց եմ տալիս՝ լավ էս ինչի համար են անում: Չէ՞ որ այս ամեն ինչը դատարան է գալու, հանրությունն իմանալու է: Պատասխանը մեկն է՝ կաշառքի դեպքում իմունիտետ չի գործում: «Նավսյակի» որոշել են նման մի բան անել: Բացի դրանից, ապօրինի կերպով հուլիս ամսից իմ գույքի և հաշիվների վրա կալանք են դրել, ինչը հնարավորին երկար պահելու համար հորինել են այդ քրեական գործը: Այլ բացատրություն չկա: Մինչև հիմա իմ հաշիվներն ու գույքը կալանքի տակ են: Այլ բացատրություն ես չեմ գտնում»:

Նույն շարքից