Ձեր նկարագրած դրվագին առնչվում է, օրինակ, ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը: Այս մասին մայիսի 16-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննության դատական նիստից հետո լրագրողներին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի դրվագներից մեկին, որը վերաբերում է Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ երկրորդ նախագահի և Սերժ Սարգսյանը մերձավոր որոշ անձանց: Խոսքը մասնավորապես այն մասին, որ որոշ անձանց թինազորներին համազգեստ է բաժանվել:
Նշենք, որ Լևոն Սարգսյանին պետք չէ շփոթել Սերժ Սարգսյանի եղբոր հետ: Այս դեպքում խոսքը վերաբերում է Ալրաղացի Լյովիկ անունով հայտնի նախկին պատգամավորին:
Դավթյանը նշել է, որ Լևոն Սարգսյանի արարքին դեռևս իրավական գնահատական չի տրվել, որովհետև նրա արարքին համապատասխան գնահատական տալու համար դեռևս գործողություններ պիտի արվեն: «Մեր այս մեղադրանքը շարքային դասական պարզ նկարագրությամբ մեղադրանք չէ: Դա վերաբերում է շուրջ մեկ ամսվա իրադարձություններին: Այդ մեկ ամսվա իրադարձություններին տարբեր անձինք տարբեր մասնակցություն են ունեցել, նաև՝ էպիզոդիկ»,- ասել է ՀՀ գլխավոր դատախազը:
Հավելենք, որ Քոչարյանի խափանման միջոցի մասով դատարանի վճիռը հրապարակվելու է մայիսի 18-ին, ժամը 16:00-ին: