Իրավական 

Այս անձինք որևէ նման հայտարարություն չեն անի, եթե դրա համար չլինի վարչապետի հավանությունը. Ալումյանը՝ Հայկ Սարգսյանի մասին

Սրանից հետո մեզ պետք է ասեն, որ Հայաստանում այլևս բացառված են դատարաների նկատմամբ ճնշումնե՞րը: Այս թեզը հեքիաթ է: Հայաստանում դատարանների նկատմամբ ճնշումներն ահագնացել են վերջին մեկ տարվա մեջ: Այսօր՝ մայիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ խոսելով Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարության մասին:

Ալումյան, դիմելով իրավապահներին, կոչ աչեց քրեական գործ հարուցել, քանի որ ոմն անձ, արդեն էական չէ վերջինիս պատգամավոր լինելը, փորձ է կատարում ճնշում գործադրել դատարանի նկատմամբ իրեն ցանկալի դատական ակտը ստանալու համար:

«Ես կոչ եմ անում ՀՀ վարչապետին: Մեծարգո վարչապետ, մեզ՝ բոլորիս, հայտնի է, որ այս անձինք որևէ նման հայտարարություն չեն անի, եթե դրա համար չլինի Ձեր հավանությունը: Հարգելի մեծարգո վարչապետ, ես Ձեզ կոչ եմ անում թույլ չտալ, գոնե վերջին պահին կանխել այս զարգացումները, թույլ չտալ,որպեսզի Ձեր կողմնակիցները, այդ թվում նաև Ձեր անունից, Ձեր առնվազն թույլտվությամբ անեն այն, ինչ պարոն Հայկ Սարգսյանը նշել է իր կոչի մեջ»,-ասաց Ալումյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայկ Սարգսյանը կոչ է արել բոլորին հավաքվել Քոչարյանի գործը քննող դատարանի մոտ: Նա ավելի ուշ ջնջել էր գրառումը և կիսվել այլ ֆեյսբուքյան էջի գրառմամբ, որն ունի նույն բովնադակությունը:

  • 89
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    91
    Shares

Նույն շարքից