Ընտրված խափանման միջով կալանավորումն ընտրված էր ճիշտ, դա միակն էր, որ պետք է զսպեր նրա պատշաճ վարքագիծը, անպայման բողոքարկելու ենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազներից մեկը:
Դատախազները խոսեցին նաև դատախազության տարածած հայտարարության մասին՝ հայտնելով, որ դրանում մանրամասն նկարագրված է ամեն ինչ, ավելացնելու ոչինչ չունեն, մնացած հարցերը կներկայացնեն դատախազության կայքէջում:
Ինչ վերաբերում է Արցախի նախագահների երաշխավորություն ներկայացնելուն, դատախազներից Բիշարյանն ասաց, որ հարցը պետք է իրավական տիրույթում դիտարկել՝ դիրքորոշումը չի փոխվել, դատական ակտը վիճարկելու հարցը վերջնական կորոշեն դատական որոշմանը ծանոթանալուց հետո:
Նրանք նշեցին, որ ռիսկերը բարձր են, որ Քոչարյանն ազատության մեջ գտնվելով կարող է խոչընդոտել գործի արդար քննությանը: