Բարի օր Իրավական 

Փաստաբանը դիմելու է Գլխավոր դատախազին, քանի որ խոչընդոտեցին իր մուտքը դատարան

analitik.am

Դիմում ենք ներկայացնելու գլխավոր դատախազին, որպեսզի համապատասխան քրեաիրավական որակավորում տրվի անձանց գործողություններին, քանի որ տվյալ քաղաքացիները խոչընդոտում են փաստաբանանական գործունեությանը: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, ով քիչ առաջ չկարողացավ մուտք գործել դատարան:

Ալեքսանյանը նշեց, որ դատարան էր եկել դատական ակտ ստանալու համար, որով արձանագրվել է իր պաշտպանյալի իրավունքների խախտումը, և որպեսզի այդ խախտումը վերացվեր, անհրաժեշտ էր ստանալ նշյալ դատական ակտը:

Ալեքսանյանի խոսքերով, նույն հաջողությամբ իր պաշտպանյալի փոխարեն կարող էր լինել հավաքված քաղաքացիներից մեկը:

Նույն շարքից