Analitik.am-ը կապ հաստատեց ՀՀ Ոստիկանության հետ՝ պարզելու համար, թե արդյոք բերման են ենթարկվել Ադեկվադ ՀԿ-ի ներկայացուցիչները, եթե այո, ապա ինչի՞ համար: Ոստիկանությունից հաստատեցին, որ 4 անձ բերվել է ոստիկանություն և նրանց նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվում․ ոստիկանի օրինական պահանջը չկատարել:
Հիշեցնենք, որ մոտ մեկ ժամ առաջ Արթուր Դանիելյանին, Կոնստանտին Տեր-Նակալյանին, Գրիգոր Մինասյանին և Ազատ Ադամյանին բերման էին ենթարկել Կենտրոնի Ոստիկանություն: