Բարի օր Իրավական 

Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունը դատական հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի դեմ

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ–ն հայց է ներկայացրել վարչական դատարան ՝ ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի` պահանջելով անվավեր ճանաչել  04.05.2019թ. թիվ 50/2-35489 վարչական ակտն, կայացնել բարենպաստ վարչական ակտ՝ այն է` Երևանի քաղաքապետի կոմից 19.12.2017թ. տրված 01/18-80609-1266 և 16.02.2018թ. տրված թիվ 01/18-10116-140 շինարարության թույլտվություններում լրացում կատարելու, ավելացնելով, որ վարչական ակտի անհապաղ կատարումն անհրաժեշտ է` ելնելով հանրային շահերից` գրավոր հիմնավորել այն, ընդունելուն պարտավորեցնելու պայմանով:

Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Դատալեքս կայքից:

Նշենք որ դեռեւս նախորդ տարի քաղաքապետարանի որոշմամբ դադարեցվել էին  «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ի, «Ա․Ա․Դ հոթել» ՓԲԸ-ի եւ Դավիթ Մանթաշյանի կողմից  Աբովյան փողոցի 5/1, 5/2 եւ 5/5 հասցեներում կառուցվող «Կեմպինսկի»  հյուրանոցային համալիրի շինարարական աշխատանքները։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից