Բարի օր Իրավական 

Քոչարյանը հրաժարվեց Փաշինյանի դեմ ներկայացրած հայցից

analitik.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմը հրաժարվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացված հայցից, որով պահանջվում էր հրապարակային ներողություն խնդրել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը:

Այսօր՝ հունիսի 12-ին, Երևան քաղաքի դատարանի Քանաքեռի նստավայրում, դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ տեղի ունեցավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը, որի ընթացքում Ալումյանը հայտարարեց հայցից հրաժարվելու մասին:

Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահը հրապարակային ներողություն էր պահանջում Նիկոլ Փաշինյանից, վերջինիս կողմից արված հայտարարության համար: Խոսքը մասնավորապես վերաբերում է «... Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը։ Ասում է` անձեռնմխելի է։ Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի։ Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել` «ես անձեռնմխելի՞ եմ»։ Այդ որտե՞ղ է այդպես գրած ...» հայտարարությանը:

Քոչարյանի կողմը հայցից հրաժարվեց, քանի որ պատասխանող կողմը հայտարարեց, որ ասվածը չի վերաբերել երկրորդ նախագահին. «Մեզ բավարարում է այն, որ այդ ամեն ինչն ասելով պարոն Փաշինյանը նկատի չի ունեցել պարոն Քոչարյանին»,-ասաց Ալումյանը լրագրողների հետ ճեպազրույցում:

Նույն շարքից