Իրավական 

Գագիկ Ծառուկյանը որևէ հարցաքննության չի մասնակցել. Տոնոյան

analitik.am

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտնում է.

««168 ժամ» պարբերականն այսօր հրապարակում է արել այն մասին, որ իբրև թե Գագիկ Ծառուկյանը երեկ հարցաքննվել է Քննչական կոմիտեում՝ Աբովյանում քաղաքապետի ընտրությունների նախօրեին ՔՊ-ական թեկնածուի շտաբի պետի տան ու մեքենայի հրդեհման գործով հարուցված քրեական գործի շրջանակներում: Այդ հրապարակման մասով պաշտոնապես տեղեկացնում եմ, որ Գագիկ Ծառուկյանը որևէ հարցաքննության չի մասնակցել: Լրատվամիջոցների իմ գործընկերներին հորդորում եմ առաջնորդվել բացառապես պրոֆեսիոնալ լրագրության սկզբունքներով, հանրությանը տրամադրել բացառապես ստույգ և ճշտված տեղեկատվություն, այլ ոչ թե առաջնորդվել սենսացիաներ հորինելու սկզբունքով»։

Ավելի վաղ Analitik.am-ը գրել էր, որ Գագիկ Ծառուկյանը պատռել է հարցաքննության կանչվելու մասին ծանուցումը:

 

Նույն շարքից