Իրավական 

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը որոշել է իր գրպանից լրացուցիչ 65 հազար դրամ տալ Նիկոլ Փաշինյանին

Օրեր առաջ Երևան քաղաքի դատարանի Քանաքեռի նստավայրում ավարտվեց Նիկոլ Փաշինյանի դեմ Ռոբերտ Քոչարյանի հայցի քննությունը:

Նիստի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը Նիկոլ Փաշինյանի դեմ հայցից հրաժարվելու վերաբերյալ գրավոր միջնորդություն էր ներկայացրել դատարանին։

Դրանից հետո պատասխանող կողմը 650 հազար դրամ փոխհատուցում էր պահանջել:

Այսօր՝ հունիսի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանը Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը հայտարարեց, որ դատարանի համապաստախան որոշումից հետո անձամբ ինքը կփոխհատուցի այդ գումարը, քանի որ հայցից հրաժարվելն իր նախաձեռնություն է եղել ու մինչև հիմա գտնում է, որ ճիշտ է արել. «Եթե դատարանի կողմից բռնագանձվելիք գումարը ոչ արդարացի գտնենք, իհարկե կբողոքարկենք: Ասեմ ավելին՝ ես որոշել եմ գումարից 10 տոկոս ավել փոխհատուցել՝ որպես խրախուսական ինչ-որ մի բան»:

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    5
    Shares

Նույն շարքից