Բարի օր Իրավական 

Կառավարության շենքում ռումբի մասին ահազանգը եղել է Նուբարաշենի բանտից

analitik.am

ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում այս տարվա մայիսի 14-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ստացված ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբի տեղադրման մասին ահազանգի փաստով: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

ԱԱԾ ծառայողները հսկայածավալ աշխատանքների արդյունքում պարզել են, որ ահազանգը եղել է կեղծ, իսկ այն ստացվել է Նուբարաշենի բանտի խցերում գտնվող կալանավորված անձանց կողմից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից