Ո՞վ է իրականացնելու վեթթինգը...
Երեկ ԱԺ միջանցքներում թևածող ասեկոսեների համաձայն՝ իշխանությունը որոշել է, որ անցումային արդարադատության (ինչն այդպես էլ չհասկացանք, թե ինչ է) բաղադրիչը հանդիսացող՝ վեթթինգը անցկացնելու է Բարձրագույն դատական խորհուրդը:
Եթե այդ խոսակցությունները ճիշտ են, ուրեմն իշխանությունը դարձյալ սխալ է:
ԲԴԽ-ն չի կարող վեթթինգ իրականացնել. չի կարող և վերջ...
Ինչո՞ւ... Նա դրա իրավունքը չունի: Ինչ էլ փոխեն ու լրացնեն Դատական օրենսգրքում, միևնույնն է՝
Սահմանադրությունն այդ հնարավորությունը չի տալիս:
Հիմնական օրենքի 173-րդ հոդվածը փակել է այդ դուռը...
Խնդիրը կարող է լուծվել միմիայն հանրաքվեով:
Իսկ թե ինչու է վարչակազմը խորշում հանրաքվեից, դատեք ինքներդ...
Մնացած մեկնաբանությունները՝ հաջորդիվ...