Բարի օր Իրավական Տեսանյութեր 

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Երևանում 25-ամյա աղջկա դաժան սպանության վերաբերյալ

analitik.am

Հունիսի 25-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացվեցին օպերատիվ տեղեկություններ, որ Նորք-Մարաշ 17-րդ փողոցի վերջնամասի տներից մեկում սպանություն է եղել:

Ոստիկանության օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերեց սավանով և պոլիէթիլենով փաթաթված Երևանի բնակիչ, 25-ամյա Էլեն Սիմոնյանի դին:

Դիակի վրա կային մեկ տասնյակից ավելի կտրած-ծակած վերքեր, իսկ դեմքն ամբողջությամբ ջնջխված էր:
Ոստիկանների անհետաձգելի, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ճշտվեց կասկածյալի ինքնությունը:

Հունիսի 26-ի առավոտյան ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները կասկածյալին հայտնաբերեցին Նորքի 17-րդ փողոցում և սպանությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանության Կենտրոնական բաժին:

Կատարվածի բոլոր հանգամանքները ճշտվում են:

Կատարվում է քննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից