Analitik.am-ի տեղեկություններով, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը ներգրավված է Իմ Քայլի պատգամավոր Գայանե Աբրահամյանի բողոքով հարուցված քրեական գործում:
Ըստ մեր տեղեկությունների, Գայանե Աբրահամյանն իր տված հաղորդման մեջ նշել է, որ Աննա Օհանյանը կապ ունի իբրև իր դեմ սպանության սպառնալիքներ հնչեցրած անձանց հետ.տեղեկատվության արտահոսք է իրականացրել:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, Օհանյանին արդեն կանչել են հարցաքննության, այս պահի դրությամբ վերջինս ունի կասկածյալի կարգավիճակ:
Հիշեցնենք, որ Գայանե Աբրահամյանը հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ Ռոբերտ Ավագյան անվամբ ՖԲ օգտատերն իր դեմ սոցիալական ցանցերում հնչեցրել է սպանության սպառնալիք, ինչի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: