Ես ու իմ գործընկեր Արթուր Վանեցյանը հասկացել ենք, թե ում նկատի ուներ ՀՀ վարչապետը, երբ խոսեց սևազգեստների մասին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:
Օսիպյանը նշեց, որ այդ սևազգեստներին բռնել են, բռնում են ու շարունակելու են բռնել:
Ոստիկանապետը թվեր չասաց:
Օսիպյանը նաև հայտարարեց, որ ոստիկանության գործողություններից մեկն էլ կանխարգելիչ աշխատանքներ տանելն է, պարտադիր չէ սպասել մինչ հանցագործություն կկատարվի:
Ոստիկանապետ խոսեց նաև այն խոսակցությունների մասին, թե ոստիկանները համագործակցում են գրպանահատների հետ: Օսիպյանը մասնավորապես ասաց, որ ամենախիստ ձևով նման ծառայողները կպատժվեն, եթե փաստեր լինեն՝ հավելելով, որ դա դավաճանություն կլինի: