Բարի օր Իրավական 

Ես ուղղակի շշմում եմ. Ռոբերտ Քոչարյանը խոսեց դատարանում

Վերաքննիչ դատարանում քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատախազության բողոքը:

Իր խոսքում երկրորդ նախագահը նշեց, թե հաճելի էր տեսնել, թե ինչպես դատախազությունը չպատասխանեց դատարանի հարցերին. «Ինձ թվում է, որ դատախազությունը, բացի մեղադրելուց, պետք է հետևի օրինականությանն ու իրավունքները պաշտպանի: Պարզվում է, որ նրանք մեկ ֆունկցիայի մասին ուղղակի մոռացել են»:

«Ընթացքում մենք քննիչին բազմաթիվ անգամներ ասել ենք իրավախախտումների մասին, բայց ամեն անգամ չի եղել արձագանք: Իմ գրասենյակից առգրավել են փաստաթղթեր, որոնք վերաբերում են գույքի օրինականությանը, թե ես գումարները որտեղից ու ինչպես եմ ստացել: Չեմ հասկանում, թե ինչու են այդ փաստաթղթերը տարել:  Ես տպավորություն ունեմ, որ սա պրակտիկա է, որը Հայաստանում գոյություն ունի, քանի որ այս ամեն ինչն այնքան սովորական է արվում, որ ես ուղղակի շշմում եմ, թե ինչպես կարելի է օրենք խախտել ու այսպես արձագանքել: Զարմանալի է օրինակ կենսաթոշակի հարցում: Լավ, ես պետք է ծախսեր անեմ, պաշտպանեմ ինձ, ինչո՞ւ են այնպես անում, որ ես, ունենալով հնարավորություն, օգտվեմ բարեկամների միջոցներից: Արձագանքը նույնն է: Ենթադրում եմ, որ սա պրակտիկա է: Մարդկանց զրկում են պաշտպանելու հնարավորությունից, խեղճացնելու համար»,-ասաց Քոչարյանը:

 

Նույն շարքից