Բարի օր Իրավական 

Հայաստանում հայտնաբերել են ռուսաստանցի հատուկջոկատայինի սպանության գործով անցնողներից մեկին

Հայաստանում հայտնաբերվել և ձերբակալվել է ռուսաստանցի հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի գործով անցնող քաղաքացիներից մեկը, ում նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով Հայաստանի Գլխավոր դատախազության մամուլի ծատայությանը:

Ռուսաստանի հարցումով հայ իրավապահները վերջինիս կալանավորել են 40 օր ժամկետով: Կապված այն բանի հետ, որ ձերբակալվածը ՀՀ քաղաքացի է՝ Հայաստանի գլխավոր դատախազությունը նյութեր է պահանջել Ռուսաստանից վերջինիս նկատմամբ հայրենիքում քրեական հետապնդում սկսկելու համար:

Նշենք, որ խոսքը վերաբերում է «БирХаус»-ի սեփականատիրոջը, ով հայտնի միջադեպից անմիջապես հետո հեռացել էր Հայաստան:

Նույն շարքից