Բարի օր Իրավական 

Ռուսաստանում հայ է ձերբակալվել հայի դանակահարության կասկածանքով

Սանկտ Պետերբուրգում ձերբակալել են ազգությամբ հայ վարսահարդարի վրա հարձակվողին: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Խոսքը մասնավորապես վերաբերում է տուժողի 42-ամյա ծանոթին, ով վիճաբանության ժամանակ երկու անգամ դանակով հարվածել է իր հակառակորդի կրծքավանդակին և փախուստի դիմել:

Ձերբակալվածը ևս Հայաստանի քաղաքացի է:

Տուժողի վիճակը գնահատվում է որպես ծանր:

Նույն շարքից