Մենք օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ ենք ունեցել և անմիջապես տուրիստական կազմակերպության գրասնեյակ է մեկնել կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները: Այս օպահին ոստիկանությունում համապատասխան նյութեր են ստեղծվում, հետագա ընթացքի մասին կտեղեկացնեն: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ խոսելով Հուրգադայից հայաստանցի զբոսաշրջիկների վերադարձի հետ կապված խնդիրների մասին:
Հիշեցնենք, որ զբոսաշրջիկները Հայաստան վերադարձան պետական բյուջեի հաշվին:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսքերով, ՀՀ քաղաքացիները պետք է իմանան, որ պետությունն ու կառավարությունն իրենց կողքին է աշխարհի ցանկացած կետում, միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ խնդիրը խոսում է ինստիտուցիոնալ բացերի մասին, որոնք կան օրենսդրության մեջ, նման ռիսկերը կանխելու համար շատ կոնկրետ քայլեր պետք է արվեն: