Բարի օր Իրավական 

Գործակալների ցանկի մասին խոսելը ոչ կոռեկտ է. Վանեցյանն ասել է, թե ինչին են վերաբերում ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերը

Օգոստոսի 6-ին լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, խոսելով ծառայությունից անհետացած փաստաթղթերի մասին և պատասխանելով հարցին, թե ինչ փաստաթղթեր են դրանք, արդյո՞ք գործակալների ցանկի մասին խոսք կա, հայտարարել է, որ գործակալների ցանկի մասին խոսելը ոչ կոռեկտ է. «Փաստաթղթերի անհետացման հետ կապված իրականացվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ում: Դրանց մեծ մասը վերականգնվել է, փոխանցվել է ՀՔԾ, միացվել է Մարտի 1-ի գործի քննությանը»:

Վանեցյանը նշել է, որ վերականգնված, ՀՔԾ-ին փոխանցված փաստաթղթերը քննիչների տրամադրության տակ են:

Անհետացած փաստաթղթերի հիմնական մասը վերաբերում է Մարտի 1-ին, եղել են շատ հետաքրքիր փաստաթղթեր, որոնց վերաբերյալ նախաքննություն իրականացնող մարմինն առաջիկայում երևի որևէ բան կասի:

Նույն շարքից