Բարի օր Իրավական 

Նոր զարգացումներ՝ «օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանության գործում. Ձերբակալված կա

analitik.am

Օգոստոսի 21-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչների հետ, կատարելով հասկայական օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկել մի քաղաքացու: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Բերման ենթարկվածը Երևան քաղաքի 50-ամյա բնակիչ է, ով կասկածվում է այս տարվա հուլիսի 2-ի գիշերը Նոր Նորքի 5-րդ զանգվածում «օրենքով գող» Մասիվցի Անդիկ մականվամբ Անդրանիկ Հարությունյանին հրազենով սպանելու մեջ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև սպանություն կատարողի ինքնությունը, ով Ռուսաստանի Դաշնության 30-ամյա մի քաղաքացի է:

Երևանի 50-ամյա բնակիչը քննիչի որոշմամբմ ձերբակալվել է:

Նույն շարքից