Բարի օր Իրավական 

Հայազգի հայտնի հայր ու որդի օրենքով գողերը կարող են ստանալ Սարատովը, Ռոստովն ու Դոնբասը

analitik.am

Օրենքով գող Սերգեյ Ասատուրյանը, ով հայտնի է Ասետրինա կրտսեր անունով, հոր՝ օրենքով գող Էդուարդ Ասատուրյանի հետ կարող է ստանալ Դոնբասում գողական աշխարհի ղեկավարությունը: Այս մասին հայտնում է Պրայմ Կրայմը:

Գործակալությունը գրում է, որ Ասետրինա կրտսերը, ով զրկվել էր կոչումից, կարողացել է վերականգնել այն: Նրան այդ գործում օգնել է օրենքով գող Սուխաչը, ում հետ Սերգեյն ընկերություն է անում 2008 թվականից:

Ասատուրյանն օրենքով գողի կոչումը վերականգնել է Բալաշովա բանտում, որը համարվում է գլխավորը Հարավային Ռուսաստանում: Եթե Ասետրինա կրտսերը կարողանա պահպանել կոչումը, կունենան լավ շանս վերահսկողություն սահմանելու ամբողջ բանտում:

Բացի դրանից, մրցակցության բացակայության պայմաններում, հայր ու որդի Ասատուրյանները կարող են իրենց վերահսկողությունը սահմանել Սարատովի և Ռոստովի երկրամասերում, ինչպես նաև Դոնբասում:

Մայիսի 15-ին հայտնվել էր, որ Էդուարդ Ասատուրյանին մարտահրավեր է նետել Ադրբեջանի գլխավոր օրենքով գող Գուլին:

Նույն շարքից